Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աշխարհի ամենատեխնոլոգիական բանակում էլ մարդն է մարտունակության գլխավոր գործոնը

Աշխարհի ամենատեխնոլոգիական բանակում էլ մարդն է  մարտունակության գլխավոր գործոնը
10.10.2023 | 16:10

Իսրայելի բանակի թվաքանակը 176.000 է, երկու օրում մոբիլիզացրել են ևս 300.000։

Աշխարհի ամենատեխնոլոգիական բանակում, միևնույն է, մարդն է մնում որպես մարտունակության գլխավոր գործոն։ Ուկրաինայում համատարած մոբիլիզացիայով ձգտում են բանակը հասցնել 2 միլիոնի։ Ուկրաինացիների անցած տարվա հաջողությունները հիմնված էին հենց ռուսների նկատմամբ ունեցած քանակային առավելության վրա։

Ջրականի ճակատը թշնամին տեխնոլոգիական առավելությամբ ոչ մի կերպ չկարողացավ ճեղքել։ Ճեղքումը տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ 9-րդ պաշտպանականի զորագունդը, մնալով առանց համալրման, մաշվելով դարձավ կրիտիկականից պակաս քանակությամբ։ Անցած տարվա սեպտեմբերյան հարձակման ժամանակ թշնամին կարողացավ գրավել 50-ից ավելի դիրքեր միայն այն պատճառով, որ սահմանին կանգնած բանակի թվաքանակը անհրաժեշտից 3 անգամ քիչ էր։ Արցախի վրա վերջին հարձակման ժամանակ թշնամու հաջողությունը էլի կապված էր մեր զորքերի կրիտիկական քիչ լինելու հետ։

Մեր գործող բանակի թվաքանակը առնվազն 2 անգամ պետք է ավելացվի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4274

Մեկնաբանություններ